«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը
05.01.2017 | 17:24

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը նշում է մեկ օրում՝ հունվարի 6-ին, որը նաև անվանվում է Աստվածահայտնության տոն, մինչդեռ այլ եկեղեցիներ նշում են առանձին՝ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 7-ին, իսկ մկրտությունը՝ հունվարի 6-ին կամ հունվարի 19-ին: Մինչ IV դարը, բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում էին միասին, Քաղկեդոնի ժողովում (451), որին Հայաստանը չի մասնակցել, քանի որ պատերազմական իրավիճակում էր (Վարդանանց պատերազմ), որոշվում է նշել Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի 25-ին: Այդ ժողովում մի շարք դավանաբանական դրույթներ են մտցվում, որոնք հայ եկեղեցին այդպես էլ չի ընդունում: Մեկ այլ վարկածով՝ կաթոլիկները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, նախկինում այդ օրը եղել է հեթանոսական տոն՝ նվիրված արևի պաշտամունքին: Հռոմեացիները, ցանկանալով ազատվել հեթանոսական ավանդույթներից, 336-ին դեկտեմբերի 25-ը հռչակել են Քրիստոսի Ծննդյան օր:


Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Քրիստոսի մկրտությունը: Ըստ «Հին կտակարանի»՝ ոչ ոք իրավունք չուներ քարոզելու նախքան 30 տարեկանը: Հիսուս Քրիստոսը սկսեց քարոզել 30 տարեկանում՝ Հորդանանում մկրտվելուց հետո: Տոնը կոչվում է Աստվածահայտնություն՝ այդ օրը մարդիկ տեսան իրենց Արարչին: Առաքելական եկեղեցին Սուրբ ծնունդը սկսում է տոնել երեկոյան ժամը 17:00-ից՝ մատուցելով Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագները, որոնք խորհրդանշում են մոգերին առաջնորդող բեթղեհեմյան աստղի լույսը, իրենց հետ տուն են տանում, Սուրբ ծննդյան սեղան է գցվում՝ խորհրդանշական ուտեստներով: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս», ի պատասխան լսելով՝ «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:


Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան Սուրբ պատարագը, որին հաջորդում է Ջրօրհնեքը. խորհրդանշում է Հորդանանում Քրիստոսի մկրտությունը։ Պատարագ մատուցող քահանան խաչն իջեցնում է ջուրն այնպես, ինչպես Հիսուսն օրհնեց ջուրն իր մկրտությամբ, մեռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում: Սովորույթի համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Իսկ Սուրբ ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:
Այսօր Հայ առաքելական եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի պատարագ` Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ:


Հայ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` ընդգրկելով Նոր տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին:


Հունվարի 6-ին` Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, կմատուցվի Հայրապետական Սուրբ Պատարագ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, սկիզբը՝ 10:30. հավարտ Սուրբ Պատարագի՝ կկատարվի Ջրօրհնեքի կարգ:

Դիտվել է՝ 4203

Մեկնաբանություններ